Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Դիվանագիտական ամեն մի բառի տակ հսկայական միտք է պարփակված

Դիվանագիտական ամեն մի բառի տակ հսկայական միտք է պարփակված
04.09.2024 | 10:35

Իրանական դիվանագիտական խոսքը, թերևս, դարերից եկած, կերտված, կոփված խոսք է։ Դիվանագիտական ամեն մի բառի տակ հսկայական միտք է պարփակված։

Իրանի ԱԳՆ տեղեկատվության ծառայությունը հաղորդագրություն է տարածել իրանցի դիվանագետի և Իրանում ՌԴ դեսպանի հանդիպման մասին։

Հաղորդագրությունում նշվում է, թե խոսել են Կովկասում տեղի ունեցողի մասին, այնուհետև նշվում է, որ Իրանը կարևորում է ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկրների փոխադարձ շահերի հարգանքը։

Մի կողմ եմ դնում վերջին երկուսը, բայց «ազգային ինքնիշխանություն» տերմինի մասին չխոսել չեմ կարող։ Այս երկու բառի մեջ մի ամբողջ հաստափոր գրքի էջերի բացատրություն կա։ Միայն Իրանը կարող է ազգային ինքնիշխանություն ասել և վերջ դնել ինքնիշխանության անվան տակ տարբեր մոտեցումներ սղացնելուն։ Ազգային ինքնիշխանություն, ոչ թե պետական, ոչ թե միջազգային, ոչ թե ինչ-որ փաստաթղթերով կանոնակարգվող, այլ պարզապես կոնկրետ՝ ազգային ինքնիշխանություն։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ